Դեկտեմբերին հայերը կարող են համտեսել բելառուսական տարեկանի հաց23 նոյեմբերի 2010 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Բելառուսական ապրանքները Հայաստանում մեծ պահանջարկ են վայելում, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Բելգոսպիշչեպրոմ» սննդի արդյունաբերության բելառուսական պետական կոնցեռնի ներկայացուցիչ Վիկտոր Կրասնյուկը: 2010-ի սեպտեմբերի 30-ից Երևանում գործում է հայ-բելառուսական Ար-Բե առևտրի տունը, որտեղ ներկայացված են շուրջ 5000 անուն բելառուսական արտադրանքներ և կնքվել են 60 պայմանագրեր: Անդրադառնալով առևտրի տան պլաններին` Վիկտոր Կրասնյուկը նշել է, որ դրանք շատ են: «Անցկացվելու են ծառայությունների քանակի ավելացման միջոցառումներ»,- հավելել է նա: Մասնավորապես, ընթացիկ տարվա դեկտեմբերից թխվելու է բելառուսական տարեկանի հաց սառեցված խմորից, ինչպես նաև նախատեսվում է կազմակերպել մսի արտադրամաս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նոյեմբերի 23-ին Երևաում տեղի է ունեցել «Արմպրոդէքսպո-2010» 10-րդ միջազգային պարենային ցուցահանդեսի բացումը, որը տևելու է մինչև նոյեմբերի 26-ը: Ցուցահանդեսում ներկայացված են 60 ընկերություններ, այդ թվում` հայրենական սննդարդյունաբերության լավագույն նմուշները: Ցուցահադեսի կազմակերպիչներն են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ԱԳՆ-ն, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը, «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» ՓԲԸ-ն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |