Տիգրան Սարգսյան. Ճանապարհների աուդիտը նպաստում է Հայաստանում ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը23 նոյեմբերի 2010 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներս Հայաստանում մեծ ուշադրություն է հատկացվում ճանապարհատրանսպորտային անվտանգությանը: Այդ մասին «Անվտանգ դարձնենք ճանապարհները» միջազգային ֆորումի բացման ժամանակ հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, այդ հարցում կարևոր է նաև հասարակական աջակցությունը: Այդ համատեքստում ՀՀ վարչապետը նշեց, որ վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարության կողմից կազմակերպված միջոցառումներին հասարակության ակտիվ մասնակցության շնորհիվ ՃՏՊ արդյունքում մահացու ելքերի թիվը կրճատվել է 20%-ով: Սակայն Տիգրան Սարգսյանը նկատեց, որ չնայած կատարված աշխատանքին ՀՀ կառավարությունը դեռ շատ անելիք ունի երկրում ճանապարհային անվտանգության լիարժեք ապահովման համար: «Հայաստանում առաջին անգամ իրագործվեց համալիր ծրագիր, որն իր մեջ ներառում է ՃԵԿ հրապարակային քննարկումներ, երկրի բոլոր ուսումնական հաստատություններում դասընթացների կազմակերպում և անցկացում»,- նշեց Սարգսյանը` ավելացնելով, որ դա թույլ կտա երկրի քաղաքացիների համար բնակության ավելի անվտանգ միջավայր ստեղծել: Հայաստանի վարչապետը նկատեց նաև, որ Հայաստանում ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը մեծապես նպաստելու է ճանապարհների աուդիտի իրականացումը, որը նախատեսված է Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի (ՃԵԱԱԽ) հատուկ աուդիտ-ծրագրով: Նրա խոսքով, արդեն պարզվել է, որ երկրի մի քանի ճանապարհներ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: ՃԵԱԱԽ աուդիտ-ծրագրի համաձայն, Հայաստանում 2011 թվականի ընթացքում բոլոր ճանապարհները ճանապարհային երթևեկության անվտանգության աուդիտ կանցնեն: Ծրագիրը նախատեսում է փոփոխություններ կատարել Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության գործող չափանիշներում` նկատի ունենալով միջազգային փորձը, կատարել նորամուծություններ, հայտնաբերել և վերացնել անել ճանապարհների այսպես կոչված «սև հատվածները»: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա Քաղաքապետարան․ Հասարակական տրանսպորտն աշխատում է բնականոն, բացահայտվել են չարաշահումներ Ավինյանն անձամբ էր այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ զրուցելու վարորդների հետ |