ՀՀ վարչապետն Աբովյան քաղաքում մասնակցել է վերակառուցված էլեկտրական ենթակայանի բացմանը23 նոյեմբերի 2010 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 23-ին Աբովյան քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ՀՀ տարածքում 17 ենթակայանների վերակառուցման ծրագրի շրջանակներում արդիականացված թվով 17-րդ էլեկտրական ենթակայանի բացման արարողությանը։ 110 կվ հզորությամբ ենթակայանի վերազինման աշխատանքներն ավարտվել էին այս տարվա սեպտեմբերին: Ծանոթանալով ենթակայանի հնարավորություններին և շնորհակալություն հայտնելով ռուս գործընկերներին` կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ այդ ծրագիրն ունի բավական երկար պատմություն. կառավարությունը 50 միլիոնանոց ներդրումային ծրագրին մասնակցել է 35 միլիոն դոլարի չափի ներդրումով։ «Կարծում ենք, որ այս ներդրումն իրեն արդարացնելու է, և արդյունքում մենք ունենալու ենք ավելի բարձր հուսալիություն էլեկտրաէներգիայի մատակարարման գործում»,- ասել է նա: Ծրագիրը, որն իրականացվել է չինական HPCC ընկերության հետ համատեղ, համաֆինանսավորվել է ՀՀ կառավարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |