ԱՄՆ Պետդեպարտամենտ. Կառավարության կողմից կրոնական ազատությունների սահմանափակումներ չեն գրանցվել23 նոյեմբերի 2010 - 19:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Հայաստանում կրոնական ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցը: 2010թ. զեկույցում նշվում է, որ Հայաստանում կան փոքր կրոնական համայնքներ, սակայն հստակ տվյալներ կրոնական փոքրամասնությունների մասին չկան: Հեղինակները նշում են, որ այդ խմբերի հետևորդների քանակը չի գերազանցում ՀՀ բնակչության 5 տոկոսը, այդ թվում են կաթոլիկները, Սբ Ղազարի միաբանության հետևորդները, ուղղափառները, Բողոքական եկեղեցու հետևորդները, մոլոկանները, հիսունականները, բապտիստները, եզդիները, Եհովայի վկաները, հրեաները, քրդերը, սունի մահմեդականները: «Հայաստանում օրենքները որոշ արտոնություններ են տալիս հայ եկեղեցուն, որոնք չեն տարածվում մյուս կրոնական խմբերի վրա»,-ասվում է զեկույցում: Նաև մտահոգություն է հայտնվում առ այն, որ, ըստ օրենքի, պաշտոնական գրանցումը Հկ-ներում, այդ թվում նաև կրոնական խմբերում պարտադիր չէ, մինչդեռ իրավաբանական կարգավիճակ ունեն միայն գրանցված կազմակերպությունները: Զեկույցում ասվում է, որ ընդհանուր առմամբ կառավարության կողմից կրոնական ազատությունների սահմանափակումներ չեն գրանցվել: Չեն գրանցվել նաև բռնի դավանափոխության դեպքեր: «Ըստ որոշ մարդկանց, որոնք զբաղվում են այս հարցի ուսումնասիրությամբ, բնակչությունն, ընդհանուր առմամբ, բացասաբար է տրամադրված բոլոր կրոնական փոքրամասնությունների հանդեպ: Սակայն, ըստ տեղի փորձագետների, այդ վերաբերմունքը բացասաբար չի ազդում անձնական ու բարիդրացիական հարաբերությունների վրա, և ավելի շուտ վկայում է այն մասին, որ բոլոր այդ կրոնական խմբերը Հայաստանում դիտարկվում են որպես սպառնալիք պետությանը»,-ասվում է զեկույցում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |