ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ Թալինի մայր ջրանցքի վերականգնման ընթացքին23 նոյեմբերի 2010 - 22:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նոյեմբերի 23-ին Արմավիրի մարզում ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ ծանոթացավ Համաշխարհային բանկի Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի շրջանակում Թալինի մայր ջրանցքի վերականգնման աշխատանքների ընթացքին: Ինչպես հաղորդում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, փոխվարչապետը տեղեկացվեց, որ արդեն իրականացվել է աշխատանքների շուրջ 70%-ը: Աշխատանքները կատարվում են ժամանակացույցի համաձայն և կավարտվեն նախատեսված ժամկետներում` 2011թ. ապրիլին: Արմեն Գևորգյանը կարևորեց աշխատանքների որակն ու ժամանակին իրականացումը` ընդգծելով ջրանցքի նշանակությունը գալիք ոռոգման շրջանի անխափան կազմակերպման գործում: Ջրանցքի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2009թ. նոյեմբերից: Ծրագրի ընդհանուր արժեքը 36,3 մլն դոլար է, նախատեսվում է վերականգնել 59 կմ ջրատար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |