Օլեգ Գաբրիելյանն ընտրվեց Սիմֆերոպոլի քաղխորհրդի պատգամավոր

Օլեգ Գաբրիելյանն ընտրվեց Սիմֆերոպոլի քաղխորհրդի պատգամավոր

PanARMENIAN.Net - «Լույս» հիմնադրամի ղեկավար Օլեգ Գաբրիելյանն ընտրվեց Սիմֆերոպոլի քաղխորհրդի պատգամավոր: Նա «Ռեգիոնների կուսակցության» ցուցակի 2-րդ համարի տակ մտավ քաղխորհրդի նոր կազմի մեջ:

Օլեգ Գաբրիելյանը նաև մշակույթի, տուրիզմի և միջազգային հարաբերությունների ներդաշնակեցման մշտական հանձնաժողովի նախագահ դարձավ:

Օլեգ Գաբրիելյանը Ղրիմի Քաղաքագետների ասոցիացիայի համանախագահն է, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի Մշակույթի վաստակավոր գործիչ, Ղրիմի Մշակույթի, արվեստների և տուրիզմի համալսարանի ռեկտոր, բազմաթիվ հոդվածների, ալմանախների ու մենագրությունների հեղինակ, որոնց թվում` «Քաղաքական գործընթացները Ղրիմում: XX դարի վերջին տասնամյակը», «Ղրիմի հայրենադարձները: Վերադարձ, տեղավորում և ադապտացիա» և այլն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---