Սիրիայի Ազգային Ժողովի նախագահը կայցելի Հայաստան24 նոյեմբերի 2010 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը Սիրիա կատարած եռօրյա այցի շրջանակներում հանդիպեց Սիրիայի Ազգային Ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի հետ: Առանձնազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց Մահմուդ ալ-Աբրաշին պաշտոնական այցով Հայաստան այցելելու իր հրավերը: Կողմերը քննարկեցին միջխորհրդարանական համագործակցության խորացմանը, միջազգային կառույցներում փոխգործակցության ակտիվացմանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ԱԺ նախագահը բարձր գնահատեց երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունները և կարևորեց տնտեսական կապերի ակտիվացումը: ՍԱՀ Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշն իր հերթին նշեց, որ բարձր է գնահատում խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունները ամրապնդելու հարցում: Անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային խնդիրներին, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: Հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահը և ՍԱՀ ԺԺ նախագահը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` Հայաստանի և Սիրիայի միջև բարեկամական կապերի և համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ խորհրդարանի հասարակայնության հետ կապի ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |