2011 թվականին բարեփոխումների ծրագիր կիրականացվի դատախազության համակարգում

2011 թվականին բարեփոխումների ծրագիր կիրականացվի դատախազության համակարգում

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարության ոստիկանության հարցերով ավագ խորհրդական Կնուտ Դրեյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը:

Քննարկվել են Հայաստանում ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված հարցեր: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ԵՄ 2009-2011 թվականների գործողությունների ծրագրի համաձայն ոստիկանության համակարգում իրականացվում են ծավալուն բարեփոխումներ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ բարեփոխումներն առավել արդյունավետ կլինեն, եթե ներառեն ողջ իրավապահ համակարգը: Այդ առումով կարեւորվել է միջազգային կառույցների աջակցությունը Հայաստանին, ընդգծվել է ԵԱՀԿ-ի դերն այդ գործում:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ 2011 թվականին բարեփոխումների ծրագիր կիրականացվի նաեւ դատախազության համակարգում, Հայաստանում կստեղծվի արդարադատության ակադեմիա, որը կարեւոր դեր կունենա այս ոլորտում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման գործընթացում:

Երկուստեք կարեւորվել է ԵԱՀԿ-ի հետ համագործակցության խորացումը նախատեսված բարեփոխումների իրականացման գործում, հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---