Երևանում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Գագիկ Առաքելյանի հուշամրցաշարը24 նոյեմբերի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին Երևանում «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշարը` նվիրված ԽՍՀՄ չեմպիոն Գագիկ Առաքելյանի հիշատակին: Մրցաշարն ավանդական է և ընթանում է 14-րդ անգամ: Այս տարի մրցաշարին մասնակցում են ավելի քան 100 պատանի ըմբիշներ Հայաստանի բոլոր մարզերից: Սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի սպորտային բարձրագույն ձեռքբերումների բաժնի ղեկավար Լյովա Վարդանյանը նշել է, որ մրցաշարը հնարավորություն է տալիս պատանի ըմբիշներին ցուցաբերել իրենց լավագույն որակները և մտնել Հայաստանի հավաքական: Վարդանյանը նաև նշել է, որ հետագայում մրցաշարը կարող է դառնալ միջազգային: Մրցաշարն ավարտվելու է նոյեմբերի 25-ին:
Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |