Մինաս Ավետիսյանի որմնանկարները տեղափոխվեցին Հայաստանի կառավարության շենք24 նոյեմբերի 2010 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Մինաս Ավետիսյանի երկու՝ «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները նոյեմբերի 24-ին տեղափոխվեցին Հայաստանի կառավարության շենքի նիստերի դահլիճ: «Սա այն դեպքն է, երբ մենք կարող ենք ասել, որ պատմությունն է տալիս մեծ նկարիչ Մինաս Ավետիսյանի աշխատանքների գնահատականը»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ըստ նրա, տեղադրելով այս շենքում Մինասի աշխատանքները կառավարությունն այդպիսով իր վերաբերմունքն է հայտնում արվեստի արժեքների հանդեպ ընդհանրապես և Մինասի աշխատանքների հանդեպ մասնավորապես: «Երբ Մինաս Ավետիսյանը Լենինականի (Գյումրի) էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանում ստեղծում էր իր ստեղծագործությունները, նա, հավանաբար, չէր էլ պատկերացնում, որ ժամանակին դրանք կհայտնվեն Հայաստանի կառավարության շենքում և կդառնան արվեստի իսկական գլուխգործոցներ»,-նշել է վարչապետը: Նա հավելել է նաև, որ, հավանաբար, ժամանակի հետ որմնանկարներն այլ տեղ տեղափոխվեն, սակայն, «այդ վայրը պետք է այնպիսին լինի, որ արժանի լինի ընդունել այդ հիասքանչ գործերը»: «Իսկ քանի դեռ որմնանկարները այստեղ են, մենք այնպես կանենք, որպեսզի դրանք մատչելի լինեն հանրությանը»,-նշել է Տիգրան Սարգսյանը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |