Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիան պատրաստ է զոհաբերել Իսրայելին հանուն արաբական աշխարհի24 նոյեմբերի 2010 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Արաբական աշխարհում նոր տեղ զբաղեցնելու համար Անկարան պատրաստ է զոհաբերել Իսրայելին: Այդ մասին, հանդես գալով «Իսրայելա-թուրքական հարաբերությունների դինամիկան ու տարածաշրջանային համատեքստը» թեմայով կլոր սեղանի ժամանակ, հայտարարել է թուրքագետ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Թուրքիան այսօր գերադասում է շրջապատել իրեն այնպիսի դաշնակիցներով, որոնց վրա կարելի է ազդել, քան լինել Իսրայելի ռազմական և ռազմավարական գործընկերը: Դա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան հիմնականում չի կարող ազդել իսրայելյան քաղաքականության վրա»,-ասել է Սաֆրաստյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |