Հայաստանը և Սիրիան մտադիր են խթանել տնտեսության տարբեր ճյուղերում կոնկրետ ծրագրերի իրականացումը![]() ![]() PanARMENIAN.Net - Դամասկոսում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Սիրիայի վարչապետ Մուհամմադ Նաջի ալ-Օտրիի հետ: Ողջունելով հյուրերին` Սիրիայի վարչապետը Հայաստանի հետ Սիրիայի հարաբերությունները գնահատեց որպես առանձնահատուկ և բացառիկ ու նշեց, որ բարեկամությունը երկու երկրների և ժողովուրդների միջև պատմական խորը արմատներ ունի: Նա նույնպես բարձր գնահատեց հայ համայնքի ներդրումը Սիրիայի զարգացման գործում: Մուհամմադ Նաջի ալ-Օտրին կարևոր համարեց ԱԺ նախագահի այցը Սիրիա սիրիահայկական համագործակցության խորացման համատեքստում: Նա նշեց, որ օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցությունը կարևոր նախադրյալ է երկրի զարգացման և առաջընթացի գործում: Նա ԱԺ պատվիրակությանը մանրամասն ներկայացրեց Սիրիայի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները և ձեռքբերումները: Սիրիայի վարչապետը անհրաժեշտ և կարևոր համարեց տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահը կարևորեց տնտեսական համագործակցության խորացումը և նշեց, որ այս ոլորտում փոխգործակցության չօգտագործված մեծ ներուժ կա, քանի որ նման քաղաքական ջերմ հարաբերություններ ունեցող երկրների միջև ապրանքաշրջանառության և փոխադարձ ներդրումների ծավալները դեռևս գտնվում են ոչ բավարար մակարդակի վրա: Նա վստահություն հայտնեց, որ գոյություն ունի փոխշահավետ համագործակցության լայն դաշտ և անհրաժեշտ է խթանել տնտեսության տարբեր ճյուղերում կոնկրետ ծրագրերի իրականացումը, գործարար շփումների ակտիվացումը և բիզնես ֆորումների անցկացումը: Նրա խոսքով` երկու երկրների միջև գոյություն ունեցող իրավապայմանագրային դաշտը լայն հնարավորություններ է ընձեռում հաջողությամբ իրականացնել տնտեսական փոխգործակցությունը: «Ես չափազանց լավատես եմ երկկողմ փոխշահավետ համագործակցության հեռանկարների առումով, և վստահ եմ, որ եղած բարեկամական հարաբերությունների պայմաններում և համատեղ ջանքերով մենք հետագայում կարձանագրենք համագործակցության էլ ավելի ամրապնդում և կապերի հետագա խորացում», -նշեց ԱԺ նախագահը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |