Արթուր Աբրահամն ու Կարլ Ֆրոչը եզրափակիչ մամլո ասուլիսում վստահություն են հայտնել, որ հաղթելու են

Արթուր Աբրահամն ու Կարլ Ֆրոչը եզրափակիչ մամլո ասուլիսում վստահություն են հայտնել, որ հաղթելու են

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխարհի նախկին չեմպիոններ Արթուր Աբրահամի ու Կարլ Ֆրոչի եզրափակիչ մամլո ասուլիսը:

Ինչպես հայտնում է fightnews.com-ը, մամլո ասուլիսի ժամանակ բրիտանացին շատ հանդարտ էր, իսկ Աբրահամը լավ տրամադրություն ուներ:

Հայ բռնցքամարտիկը նշել է, որ երկու լավ օր է անցկացրել Հելսինկիում: «Ես լավ տրամադրություն ունեմ, այստեղ մի քիչ ցուրտ է, դա լավ է մարմնի համար: Ես լավ եմ նախապատրաստվել մենամարտին»,-ասել է Աբրահամը:

Ֆրոչը նույնպես իր ուրախությունն է հայտնել, որ գտնվում է Հելսինկիում: «Յուրաքանչյուր մենամարտի ժամանակ ես ռինգ եմ դուրս գալիս հաղթելու համար: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի վերցնեմ WBC գոտին, նույնիսկ եթե ստիպված լինեմ նրա ողերը ջարդել»,-ասել է Ֆրոչը:

Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Հելսինկիում Super Six մրցաշարի երրորդ փուլի շրջանակներում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---