Հայաստանը նոր 2011թ. մուտք կգործի պետգնումների բարեփոխված համակարգով

Հայաստանը նոր 2011թ. մուտք կգործի պետգնումների բարեփոխված համակարգով

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել և ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Գնումների մասին» ՀՀ նոր օրինագիծը: Այդ մասին նոյեմբերի 25-ին մամլո ասուլիսում լրագրողներին հաղորդել է Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանը: «Եթե մենք պետգնումների արդյունավետ համակարգ ունենք, ապա մենք կունենանք նաև լավ ֆինանսական համակարգ»,- ընդգծել է նա:

Օրինագծով նախատեսվող հիմնական փոփոխություններն ուղղված են օրենսդրության կատարելագործմանը` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, պետգնումների էլեկտրոնային գործընթացը, որը նախատեսում է ներմուծել 2011-ին, բացառապես շուկայական գնագոյացման հիման վրա պետգնումների անցկացումը: Ինչպես հաղորդել է Կարեն Բրուտյանը, նոր օրինագծով նախատեսվում է ստեղծել «Պետգնումների բողոքարկման խորհուրդ»:

Իր հերթին, Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը հավելել է, որ նոր օրինագիծը «ժամանակի պահանջ է, քանի որ վերջին ժամանակները տեղական արտադրողների շարքում անվստահություն է առաջացել պետգնումների համակարգի նկատմամբ, հատկապես շինարարության ոլորտում»: Դրա հետ կապված` նա օրինակ է բերել, երբ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը չի կարողացել կատարել իր ստանձնած պարտավորությունները: Միաժամանակ, Սաֆարյանը նշել է, որ նոր օրինագիծը և փոխվող օրենսդրությունը պետք է նպաստեն տեղական արտադրության խթանմանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---