Մինչև տարեվերջ Հայաստանը կմիանա ԱՀԿ Պետգնումների մասին պայմանագրին![]() PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա դեկտեմբերի 7-ին ընդունվելու է վերջնական որոշում ԱՀԿ Պետգնումների մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին: Այդ մասին նոյեմբերի 25-ին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանը: «Այդ պայմանագրի մասին քննարկումներն արդեն ավարտվել են, և ընդունվելու է վերջնական որոշում»,- ասել է նա: ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել և ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Գնումների մասին» ՀՀ նոր օրինագիծը, որն ընդունվելու է մինչև տարեվերջ: Կարեն Բրուտյանը նշել է, որ հայկական ընկերությունների համար հնարավորություն կստեղծվի Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պետգնումների մասին պայմանագրի մասնակիցների` 45 երկրների հետ հավասար պայմաններում մասնակցել միջազգային մրցույթներին: «Մեր ընկերությունները կկարողանան գտնել նոր շուկաներ իրենց արտադրանքն իրագործելու համար»,- ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |