Թուրք պատգամավորը մեղադրում է Հայաստանին Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններն ու հայ-թուրքական կարգավորումը «տապալելու» համար

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար առաջընթաց է հարկավոր ղարաբաղյան կարգավորման մեջ, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, ԱԶԿ անդամ Ռուխի Աչիկգյոզը՝ հիշեցնելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունների մասին: Ըստ նրա, Թուրքիան ակնկալում է Հայաստանից բարի կամքի դրսևորում այդ հարցում: «Սակայն առաջընթաց չկա, ուստի ես անձամբ չեմ ակնկալում հայ-թուրքական հարաբերությունների բարելավում: Այն ամենն, ինչ պահանջվում էր, մենք արեցինք: Մենք կոչ արեցինք Հայաստանին քննարկել ղարաբաղյան կարգավորումը, Հայոց ցեղասպանության հարցը: Սակայն Հայաստանը բանակցությունների փոխարեն էլ ավելի կոշտացրեց իր դիրքորոշումը, Սփյուռքի միջոցով արծարծելով Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում: Հայաստանի այդ գործողությունները չեն տեղավորվում բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում: Մենք պետք է ինքներս քննարկենք մեր խնդիրները: Թուրքիայի վրա այլ երկրների միջոցով ճնշում գործադրել չի լինի»,-ասել է նա:

Թուրք պատգամավորը մի քանի երկիր ու միջազգային կազմակերպություն է անվանել, որոնք կարող են բերել Հայաստանին խնդրի լուծման: Դա Ռուսաստանն է, ԵՄ-ն ու ԱՄՆ: «Եթե մեր բարեկամները հորդորեն Հայաստանին կառուցողակն քայլեր կատարել, ապա, կարծում եմ, բոլոր խնդիրները կլուծվեն: Թուրք-ռուսական հարաբերությունների զարգացումը դրական ազդեցություն կունենա նշված հարցերի լուծման վրա: Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, մեր դեպքում դրանք են՝ Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանն ու Թուրքիան: Ըստ իս, եթե մեր տարածաշրջանային խնդիրները լուծեն, ասենք, ԱՄՆ-ն, Չինաստանը կամ Ավստրալիան, դա միայն կխճճի իրավիճակը»,-ասել է Աչիկգյոզը, հաղորդում է Day.Az.

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---