Վաչե Գաբրիելյանը` ավտոապահովագրման պայմանագրերի կնքման մասին` «Մինչև որոտը չորոտա, գյուղացին չի խաչակնքվի»

Վաչե Գաբրիելյանը` ավտոապահովագրման պայմանագրերի կնքման մասին` «Մինչև որոտը չորոտա, գյուղացին չի խաչակնքվի»

PanARMENIAN.Net - Ցավոք սրտի, տվյալ պահին պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) պոլիսների վաճառքի ցանկալի տեմպ չկա, լրագրողներին մամլո ասուլիսում ասել է Հայաստանի ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքերով, տվյալ պահին ապահովագրվել է ավտոմեքենաների 10 տոկոսը, ինչը շատ ցածր ցուցանիշ է: «Մենք կոչ ենք անում վարորդներին ավելի ակտիվ ձեռք բերել ԱՊՊԱ պոլիսներ, քանի որ օրենքն աշխատելու է 2011-ի հունվարի 1-ից: Ապահովագրական ընկերություններն աշխատելու են նաև շաբաթ օրերին, երբեմն էլ` կիրակի: Եթե կես տարի առաջ երկրում գործում էր ընդամենը 100 ապահովագրական գործակալ, ապա հիմա նրանք հազարավոր են»,- ասել է նա և հավելել, որ վարորդների պասիվությունը պայմանավորված է ոչ թե բարձր սակագներով, այլ նրանով, որ «մինչև որոտը չորոտա, գյուղացին չի խաչակնքվի»:

Նա նշել է, որ հավանականությունը, որ ՀՀ կառավարությունը կերկարաձգի ԱՊՊԱ-ի մասին օրենքն ուժի մեջ մտնելը, հավասար է զրոյի;

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---