ԵԱՀԿ գլխավոր քարտուղար կարող է դառնալ թուրք դիվանագետը

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար: Ինչպես գրում է Todey՛s Zaman-ը, այդ պաշտոնին է հավակնում դիվանագետ Էրսինա Էրչինը:

Աստանայում ԵԱՀԿ առաջիկա գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կսատարի Էրսինա Էրչինի թեկնածությանը, որը վայելում է ԵԱՀԿ անդամ երկրների մեծամասնության աջակցությունը: 2009թ. ի վեր Էրչինը Թուրքիայի դեսպանն է Բրազիլիայում:

Ներկայիս գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի լիազորություններն ավարտվում են այս տարի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---