Գերմանիայի նախկին կանցլերը գտնում է, որ Թուրքիայի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին մեծ սխալ կլինի![]() 25 նոյեմբերի 2010 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին մեծ սխալ կլինի: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը: Նա զգուշացրել է, որ մահմեդականները կհեղեղեն Եվրոպան և որ նրանք դժվարությամբ են հարմարվում գերմանական հասարակությանը: Նա նշել է նաև, որ եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, ապա միլիոնավոր մահմեդականներ առանց սահմանափակումների կճամփորդեն Եվրոպայում և կգրավեն զբաղվածության շուկան: «Այդ դեպքում կարող եք հավելել նաև Ալժիրը, Մարոկկոն, Լիբանանն ու Սիրիան: Մենք ցանկանում ենք թուրքերի ու քրդերի միջև առկա հակասությունները տեղափոխել մեր եվրոպական քաղաքները: Դա շատ սխալ կլինի»,-ասել է Շմիդտը, գրում է թուրքական Today’s Zaman-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |