Երևանում տեղի կունենա «Կին» միջազգային յոթերորդ կինոփառատոնը![]() 25 նոյեմբերի 2010 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-5-ը Երևանում տեղի կունենա «Կին» միջազգային յոթերորդ կինոփառատոնը, հաղորդել են PanARMENIAN.Net գործակալությանը: Արդեն ավանդական դարձած կինոփառատոնը նպատակ ունի վերաիմաստավորելու կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանելու նրա խնդիրները, ձևավորելու մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը և փոխըմբռնմանը: Փառատոնի «Հետահայաց ցուցադրումներ» ծրագրում տեղ են գտել հայտնի ռուսաստանցի պրոդյուսեր և ռեժիսոր Սաիդա Մեդվեդևայի և լեգենդար վավերագրող լատվիացի Յուրիս Պոդնիեկսի ֆիլմերը: Բացի այդ փառատոնի ծրագրում տեղ են գտել ֆիլմեր Գերմանիայի ամենահին Միջազգային կանանց Դորտմունդ/Քյոլն փառատոնից: Փառատոնին կմասնակցեն 55 ֆիլմեր 18 երկրներից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |