ՎիվաՍել-ՄՏՍ-ը թողարկել է «Օնլայն SMS» ծառայությունը25 նոյեմբերի 2010 - 19:47 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը թողարկել է «Օնլայն SMS» ծառայությունը: Այսինքն, առանց վեբ կայք մուտք գործելու, կարելի է համակարգչից ուղարկել SMS հաղորդագրություններ, պահպանել բաժանորդների հեռախոսահամարներն ու խմբավորել դրանք, ստեղծել SMS նմուշներ, ծրագրել հաղորդագրությունների ուղարկումը և շատ ավելին: Ի դեպ, այս բոլոր գործողությունները կարտացոլվեն նաև «Ինտերնետ օգնական» պորտալի բաժանորդների էջում և հակառակը` պորտալից կատարված ցանկացած գործողություն կարտացոլվի նրանց համակարգչում: Պետք է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայքից ներբեռնել «Օնլայն SMS» ծրագիրը և տեղադրել այն համակարգչում: Եթե օգտագործողը գրանցված է «Ինտերնետ օգնական» պորտալում, ապա «Օնլայն SMS» ծրագիր կարող է մուտք գործել պորտալի իր գաղտնաբառով: Եթե ոչ` պարզապես կարող է ուղարկել SMS բառը 111 կարճ համարին և քիչ անց կստանա գաղտնաբառ, որով կարող է մուտք գործել ինչպես «Օնլայն SMS» ծրագիր, այնպես էլ «Ինտերնետ օգնական» պորտալ: 111 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի արժեքն է 10 դրամ (ներառյալ ԱԱՀ), հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:
Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը |