Թուրքիայում առաջին անգամ քաղաքացիական իշխանությունները ազատել են գեներալներին զբաղեցրած պաշտոններից

PanARMENIAN.Net - Ժամանակակից Թուրքիայում առաջին անգամ երեք գեներալներ ազատվել են պաշտոններից քաղաքացիական իշխանությունների որոշմամբ: Հրամանագրերը ստորագրել են ներքին գործերի ու պաշտպանության նախարարները: Նախկինում նման որոշումները կայացնում էր բացառապես Գլխավոր շտաբը:

Սպաներն արդեն բողոք են ներկայացրել բարձրագույն ռազմական դատական մարմնին, սակայն բանակային ղեկավարության պաշտոնական արձագանքը դեռևս հայտնի չէ:

Պաշտոններից ազատված գեներլաները այն 200 սպաների թվում են, որոնք անցնում են 2003թ. ռազմական հեղաշրջման պատրաստման գործով: Դատավարությունը կսկսվի դեկտեմբերի կեսին, հաղորդում է Euronews-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---