ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ28 մայիսի 2003 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները մտադիր են ավելացնել իրենց ռազմական օժանդակությունը Ադրբեջանին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը: Նրա խոսքերով, պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել ադրբեջանական պատվիրակության վերջերս ԱՄՆ կատարած այցի ընթացքում: Կողմերը, մասնավորապես, նախատեսում են ամրապնդել համագործակցությունը Ադրբեջանի համազորային պատրաստության, ինչպես նաեւ ջրային եւ օդային սահմանների հսկողության բնագավառներում:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |