Թուրքիան վճռական է տրամադրված Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում

Թուրքիան վճռական է տրամադրված Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում

PanARMENIAN.Net - Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ելույթ է ունեցել այդ երկրի խորհրդարանում և մասնավորապես անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: Հիշեցնելով, որ Շվեյցարիայի աջակցությամբ Ցյուրիխոմ ստորագրվեցին Հայ-թուրքական արձանագրությունները, Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան վճռական է տրամադրված Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում: «Նման հարցերը հեշտ չեն լուծվում, սակայն մենք վճռական ենք տրամադրված Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների վավերացման հարցում: Մենք շարունակում ենք Կովկասում դրական և համապարփակ խաղաղության հաստատմանն ուղղված մեր անկեղծ ջանքերը»,-ասել է նա: Գյուլը կարևորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դերը: «Մենք հուսով ենք, որ գործընթացը հաջող ավարտին հասցնելու համար, նախագահ Սարգսյանը կշարունակի հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը, հաղորդում է CNNTurk-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---