Բելգիայի հայ և հրեական համայնքների ղեկավարներ. Երկու ժողովրդները նույն ցավն ու տառապանքն են ապրել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին Բրյուսելի Հրեաների մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես:

Արարողությանը ելույթ են ունեցել հայ և հրեական համայնքների ղեկավարները: Նրանք դատապարտել են ցեղասպանության քաղաքականությունը՝ նշելով, որ հայ և հրեա ժողովրդների զանգվածային սպանությունները կազմակերպվել են նույն սխեմայով, երկու ժողովրդները նույն ցավն ու տառապանքն են ապրել:

Ցուցահանդեսում ներկայացված են նաև նյութեր Բելգիայի հայ համայնքի մասին: Նշվել է, որ հայերի քանակը Բելգիայում աճեց 1886-1923թթ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի հաշվին: Այցելուներին պատմել են նաև Ցեղասպանությունից առաջ 45 դար շարունակ Անատոլիայում բնակվող հայերի մասին, հաղորդում է Voskanapat.info-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---