ՀՀ պաշտպանության նախարարությունը ստիպված չի լինի փոխարինել թանկ կարտոֆիլը էժան մակարոնով

ՀՀ պաշտպանության նախարարությունը ստիպված չի լինի փոխարինել թանկ կարտոֆիլը էժան մակարոնով

PanARMENIAN.Net - Հայաստանի ագրարագյուղացիական միությունը մաշկել է գյուղատնտեսության կայունացման իր ծրագիրը 2011թ. համար, նոյեմբերի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը: Ըստ նրա, ծրագիրը հակաճգնաժամային բնույթ է կրում, քանի որ անկումը ոլորտում կազմել է 17 տոկոս և ուղղված է խոշոր ֆերմերային միավորումների ստեղծմանը:

Ինչպես ասել է նախագահը, կազմակերպությունը սերմեր կբաժանի գյուղացիներին, մասնավորապես, լոլիկի սերմեր, որոնք նախատեսված են 500 հա համար, ինչը թույլ կատ 2011թ. լավ բերք ստանալ: Բացի այդ, կբաժանվեն կարտոֆիլի բարձրորակ սերմեր, ինչը «թույլ կտա 2-3 տարում վերադառնալ նախկին ծավալներին, որպեսզի կարտոֆիլը շուկայում չարժենա 250 դրամ, իսկ պաշտպանության նախարարությունը չփոխարինի այդ սննդամթերքը մակարոնով բարձր գնի պատճառով»:

Հայաստանի ագրարագյուղացիական միավորումը նաև այլ անակնկալներ է պատրաստել, սակայան, Բերբերյանը չմանրամասնեց՝ նշելով, որ կարվի ամեն ինչ իրավիճակը կայունացնելու համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---