ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-30-ը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան աշխատանքային այցով գտնվելու է Հայաստանում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին ՀԱՊԿ մամլո ծառայությունից, այցի նպատակն է քննարկել այս տարվա դեկտեմբերի 9-10 կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստմանը վերաբերող հարցերը:

ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Թաջիկստանն ու Ուզբեկստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---