Հայաստանում դելֆինների շուրջ շարունակում են կրքեր բորբոքվել

PanARMENIAN.Net - Շուրջ 50 հայկական և միջազգային բնապահպանական կազմակերպություններ դեմ են Երևանում դելֆինարիայի բացմանը և մտադիր են նամակ հղել ՀՀ նախագահին ու վարչապետին, ՀՀ բնապահպանության նախարարությանը և Երևանի քաղաքապետին նպատակ ունենալով անհապաղ կասեցնել դելֆինարիայի կառուցումը Կոմիտասի անվան զբոսայգում: Նամակում ասվում է, որ դելֆինարիայի շինարարությունն անհնար է իրականացնել մի շարք պատճառներով:

«Պանթեոնում թաղված են հայ ժողովրդի մեծերը, ինչն անհնար է դարձնում շինարարությունը մշակութային ու բարոյական տեսակետից: Բացի այդ, չի կարելի դելֆիններին զրկել իրենց կեցության բնական միջավայրից և պահել նրանց դելֆինարիումի մեջ: Նման դեպքերում կենդանիները սթրես են ապրում, ինչը վերածում է այդ զգայուն կենդանիներին ագրեսիվ էակների միմյանց և նույնիսկ մարդու նկատմամբ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում ընթերցել է «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Հրայր Սվազյանը:

Ըստ նրա, դելֆինները չեն կարող տանել Հայաստանի կլիման: «Մեր երկրի կլիման բոլորովին հարմար չէ ինչպես դելֆինների, այնպես էլ այլ ծովային կաթնասունների համար. ամառը մեզ մոտ շոգ է ու չոր, իսկ ձմեռը՝ ցուրտ: Բացի այդ, մեր երկրի բարձրությունը ծովի մակարդակի հանդեպ տարբերվում է Ուկրաինայից, որտեղ մտադիր են ներկրել դելֆիններին, ընդ որում, հավանաբար, ապօրինի»,-ասել է Սվազյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---