WikiLeaks կայքը կարող է վերջնականապես փչացնել Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ27 նոյեմբերի 2010 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Սկնադալային հեղինակություն ունեցող WikiLeaks կայքը կարող է վերջնականապես փչացնել Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Այս անգամ արաբական մամուլին նյութեր են ներկայացվել այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ն համագործակցել Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ: PKK անդամներին ամերիկացիները, ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի գործընկերները իրենց փաստաթղթերում անվանում են «ազատության մարտիկներ ու իսկական թուրքեր, նաև ազատում էին նրանց գերությունից: Անկարան իր պարտքը Վաշինգտոնի առջև կատարում էր ոչ պակաս պատասխանատվությամբ: Նրա տարածքում հանգիստ ապրում էին Իրաքի քաղաքացիները, որոնք զենք ու զինամթերք էին առաքում Ալ-Քաեդային: Ինչպես գրում է Jerusalem post-ը, Al-Hayat-ը փաստաթղթերը ստացել է անձամբ WikiLeaks վարչական ղեկավարից, որը խնդրել էր նաև օգնել կամավորներ գտնելու հարցում, որոնք տիրապետում են թուրքերենի: Կայքը խոստանում է ավելի շատ սկանդալային մանրամասներ: «Այդ փաստաթղթերի հրապարակումը սպառնում է ԱՄՆ շահերին», հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |