Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց «Սարանիստ» ՍՊԸ գործարան

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց «Սարանիստ» ՍՊԸ գործարան, որտեղ ծանոթացավ այս տարվա նոյեմբերին բացված արտադրական ցեխի աշխատանքին, ինչպես նաև հոկտեմբերին շահագործման հանձնված պոլիէթիլենային թաղանթին: Ընկերության արտադրական հզորությունների ավելացման ծրագիրը ֆինանսավորվել էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տրամադրած 3 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի և 1 մլն դրամի չափով սեփական միջոցների հաշվին:

Ներկա պահին գործարանում աշխատում է 450 հոգի, իսկ միջին աշխատավարձը կազմում է մոտ 120 հազ. դրամ: Ձեռնարկությունն ապակե անոթներով է ապահովում 75 տեղական (շուկայի 90%) և 25 արտասահմանյան ընկերություններ:

Լրագրողների հետ զրույցում գործարանի տնօրեն Մանուկ Վարդանյանը նշեց, որ ընկերությունն անընդմեջ աշխատում է 20 տարի շարունակ` ապակե անոթներով ապահովելով ոչ միայն հայկական շուկան, այլև տարածաշրջանի շրջակն, իսկ արտադրանքի մոտ 40% արտահանվում է Վրաստան: «Բացված նոր արտադրական ցեխն ապակե անոթներ է արտադրում նոր տեխնոլոգիաներով, ինչը թույլ կտա նվազեցնել կախվածությունը հայկական ձեռնարկությունների կախվածությունն ապակե անոթների ներկրումից»,- ավելացրեց նա:

Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին ավելացրեց, որ գործարանում արտադրված ապրանքի որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին: «Մեզ ուրախացնում է այն փաստը, որ կա այդպիսի խոշոր հարկատու, որը 17-18 տարի շարունակ կարողացել է զարգանալ և դառնալ ապակե անոթների խոշորագույն արտադրողը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում»,- ընդգծեց նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---