AEGEE-ն արդեն մասնաճյուղ ունի Երևանում27 նոյեմբերի 2010 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Երևանում կայացավ «AEGEE-Երևան» հասարակական երիտասարդական կազմակերպության պաշտոնական բացումը: «Ես հուսով եմ, որ «AEGEE»-ն կդառնա այն կազմակերպությունը, որը մոտ հինգ տարի անց կայուն հեղինակություն կունենա մեր երկրում»,- բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանում կրթության ոլորտում Եվրոպական հանձնաժողովի «TEMPUS» ծրագրի համակարգող Լանա Կարլովան: Նրա խոսքով, կազմակերպության շնորհիվ հայ երիտասարդությունը կկարողանա մշտապես տեղեկատվություն ստանալ եվրոպական կրթական ծրագրերի մասին: AEGEE կազմակերպությունը ֆրանսիական ծագում ունի («Եվրոպայի ուսանողների ֆորում»-ի ֆրանսերեն անվանման հապավում): AEGEE-ն Եվրոպայի խոշորագույն կազմակերպություններից մեկն է: Այժմ այն մոտ 15 հազար անդամ ունի տարբեր երկրներում: Այս տարվա հոկտեմբերին AEGEE 50-րդ վեհաժողովի ժամանակ «AEGEE-Եվրոպայի» և «AEGEE-Երևանի» միջև կնքվեց համաձայնագիր, որի համաձայն կազմակերպությունն իրավունք ստացավ պաշտոնապես գործելու Երևանում: Ներկայումս «AEGEE-Երևանը» բաղկացած է 30 հոգուց, անդամակցության բազմաթիվ հայտեր են ստացվել: Կազմակերպության անդամ կարող է դառնալ մինչև 35 տարեկան ցանկացած ակտիվ երիտասարդ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |