Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղինPanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսից ժամանել է Փարիզ: Նոյեմբերի 27-ին նախագահը հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի հետ: Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղին և նրա ղեկավարին` Եվրոպայում «Հեռախոսամարաթոն-2010»-ի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հանդիպման ժամանակ արծարծվել են նաև մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նույն օրը երկրի ղեկավարը մասնակցել է Ֆրանսահայ բժիշկների միության տարեկան հավաքին: Նախագահը երախտագիտություն է հայտնել ներկաներին` Արցախին մշտապես սատարելու համար, նշելով, որ միությունը կարևոր դեր ունի մեր հանրապետությունում բժշկության զարգացման գործում: Քննարկվել են նաև առողջապահության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Միջոցառումներին մասնակցում էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը և Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճարում մասնակցել է կիրակնօրյա պատարագին, որը մատուցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին Փարիզում հանդիպում է ունեցել գործարար և բարերար Վարդան Սիրմակեսի հետ: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |