Երևանում կքննարկեն խնդիրները, որոնց հետ բախվում են ներդրողները, և դրանց լուծման ուղիները

Երևանում կքննարկեն խնդիրները, որոնց հետ բախվում են ներդրողները, և դրանց լուծման ուղիները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Երևանում տեղի կունենա Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում Ազգային կոնֆերանսը, որը կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը Մենեջմենթ Միքս և Էկորիս` Հետազոտություն և խորհրդատվություն ընկերությունների հետ համատեղ :

Ինչպես հայտնում է Զարգացման հայկական գործակալության հասարակայնության հետ կապերի բաժինը, կոնֆերանսի նպատակն է հրավիրել Հայաստանում ներդրումներ իրականացրած ընկերություններին ովքեր կխոսեն իրենց հաջողությունների մասին: Կոնֆերանսը հնարավորություն կտա ներդրողներին խոսել իրենց խնդիրների և մարտահրավերների մասին և կփորձի լուծումներ գտնել կառավարության պաշտոնյաների հետ մեկտեղ:

Կոնֆերանսի ժամանակ կքննարկվեն հետևյալ թեմաները. Հայաստանի ներդրումային միջավայրը և պետական, մասնավոր և դոնոր հաստատությունների դերն այն բարելավելու համար և հաջող ներդրումները Հայաստանում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---