WikiLeaks. Իրանին C-300 տրամադրելը չեղյալ համարելու դիմաց Ռուսաստանն առաջարկել է Իսրայելին մլրդ դոլար անօդաչու ինքնաթիռների մասին տեղեկատվության համար29 նոյեմբերի 2010 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգեր տրամադրելը չեղյալ համարելու դիմաց Ռուսաստանն առաջարկել է Իսրայելին մլրդ դոլար անօդաչու ինքնաթիռների մասին տեղեկատվության համար: Այդ մասին հայտնի է դարձել նոյեմբերի 28-ին WikiLeaks կայքի կողմից հրապարակված ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերից: Գաղտնի փաստաթղթերի համաձայն, նման բովանդակությամբ հեռագիր ուղարկվել է 2009-ի նոյեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարարի գրասենյակից Իսրայելի ՊՆ առընթեր ազգային պաշտպանության խորհրդական Ամոս Գիլադին: 2009-ի նոյեմբերի 1-ին ԱՄՆ ՊՆ-ից հեռագիր է ուղարկվել պետքարտուղարին, որում խոսվել է այն մասին, որ Ամոս Գիլադը Մոսկվայից ուղերձ է ստացել Ռուսաստանին անօդաչու ինքնաթիռներ տրամադրելու խնդրանքով, որի դիմաց Կրեմլը կհրաժարվի Իրանին տրամադրել S-300 ԶՀՀ: Ռուսները պատրաստ են նաև վճարել միլիարդ դոլար այդ ինքնաթիռների արտադրության տեխնոլոգիայի մասին տեղեկատվության համար: Այդ ժամանակ Ամոս Գիլադն ԱՄՆ ՊՆ-ին ուղղված իր ուղերձում հատուկ ընդգծել է, որ Իսրայելը պատրաստ չէ Ռուսաստանին փոխանցել անօդաչու ինքնաթիռների արտադրության ամենանոր տեխնոլոգիան, քանի որ այն շատ շուտով կհայտնվի չինացիների ձեռքում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |