Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայի իմիտացիոն քաղաքականությունը Հայաստանի հարցում կշարունակվի մինչև 2011թ. կեսը

Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայի իմիտացիոն քաղաքականությունը Հայաստանի հարցում կշարունակվի մինչև 2011թ. կեսը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան վարում է իմիտացիոն քաղաքականություն, որը դարձել է նրա արտաքին քաղաքականության մի մասը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, ամրագրելու համար այդ քաղաքականությունը, Անկարան որոշակի քայլեր է ձեռնարկում, որից մեկն այն է, որ Հայաստանը հեռացվեց Անկարայի համար վտանգ ներկայացնող երկրների ցանկից: Հայ փորձագետը նշել է նաև, որ այդ քայլով Թուրքիան ցանկանում է նաև պառակտում մտցնել Հայաստանի ու Սփյուռքի միջև:

«Հայ-թուրքական գործընթացում Թուրքիան աշխատում է երկու ճակատով. Արտաքին լսարան և ներքին: Առաջին լսարանին Անկարան փորձում է ցույց տալ իր նվիրվածությունը կարգավորման գործընթացին և այն, որ հիմնվելով թուրք հանրության տրամադրությունների վրա, որտեղ իշխում են հակահայկական տրամադրությունները, իշխող կուսակցությունը որևէ քայլ չի ձեռնարկում, քանի որ դա կարող է նվազեցնել նրա վարկանիշը»,-ասել է նա:

Փորձագետը նշել է նաև, որ Թուրքիայի իմիտացիոն քաղաքականությունը կշարունակվի մինչև 2001թ. կեսեը, երբ երկրում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: «Մինչ այդ առանձնակի տեղաշարժ հայ-թուրքական գործընթացում չի լինի»,-ասել է Մելքոնյանը՝ հավելելով, որ ընտրություններից հետո հարաբերությունների կարգավորումը կշարունակվի այն կետից, որի վրա կանգ է առել:

 Ուշագրավ
---