Հայաստանի պատանեկան հավաքականը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում զբաղեցնում է առաջին տեղը

Հայաստանի պատանեկան հավաքականը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում զբաղեցնում է առաջին տեղը

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը նոյեմբերի 5-ից դեկտեմբերի 5-ը թուրքական Բուրդուր քաղաքում մասնակցում է Շախմատի համաշխարհային օլիմպիադային:

Հայ շախմատիստները երեք տուրերում հաղթանակ են տարել 4:0 հաշվով Թուրքմենստանի և Պորտուգալիայի հավաքականների, 3:1 հաշվով` Ռուսաստանի հավաքականի նկատմամբ:

Երեք հաղթանակներից հետո Հայաստանը 11 միավորով գլխավորում է օլիմպիադայի մրցաշարային աղյուսակը և 4-րդ տուրում խաղալու է Բելառուսի հավաքականի դեմ, որը 9 միավորով 2-րդ տեղում է:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Աղասարյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը և Տիգրան Պետրոսյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---