Հայաստանի Արմավիր մարզում բացվել և օծվել է Սբ. Աստվածածին եկեղեցին

Հայաստանի Արմավիր մարզում բացվել և օծվել է Սբ. Աստվածածին եկեղեցին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ նախօրեին Արմավիր մարզի Շահումյան համայնքում բացվել է Սբ. Աստվածածին եկեղեցին, որի կառուցման աշխատանքները սկսվել էին դեռ 2009 թվականին։ Եկեղեցին կառուցվել է գյուղի նախկին բնակիչ Կարեն Հովհաննիսյանի բարերարությամբ։ Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ և թեմի հոգևորականների մասնակցությամբ կատարվել է եկեղեցու օծումը։ Եկեղեցու հանդիսավոր բացմանը հաջորդել է տոնախմբություն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---