Իլհամ Ալիևի արտահայտությունները վկայում են այն մասին, որ նա տեղյակ չէ, թե ինչ է դիվանագիտությունը![]() 29 նոյեմբերի 2010 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Իլհամ Ալիևի արտահայտությունները ՌԴ նախագահի ու վարչապետի մասին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ զրույցում վկայում են այն մասին, որ նա տեղյակ չէ, թե ինչ է դիվանագիտությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, Ալիևը անցել է բոլոր սահմանները: «Դիվանագիտության մեջ ընդունված չէ մի երկրի դիվանագիտական ներկայացուցչի հետ զրույցում քննարկել այլ երկրների ներկայացուցիչներին»,-ասել է նա: Նա նշել է, որ տվյալ փաստաթղթերի գաղտնազերծումը չի բխում Ադրբեջանի շահերից: Մեկնաբանելով այն, թե ինչպես կանդրադառնա դա Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի վրա՝ Շարմազանովն ասել է, որ նման հայտարարությունները չեն կարող ազդել տարածաշրջանային գործընթացների վրա: Նա նշել է նաև, որ գուցե և ոչ հրապարակայնորեն, սակայն կուլիսների ետևում ՌԴ նախագահը բացատրություններ կպահանջի իր ադրբեջանցի պաշտոնակցից: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես դա կարող է ազդել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա՝ Շարմազանովը չի բացառել, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները իր դեմ կտրամադրեն ՌԴ հանրությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |