Ադրբեջանի նախագահը չի վստահում Թուրքիային, կարծում է թուրք դիվանագետը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիլյամ Բերնսի հետ 2010-ի փետրվարի 18-ին կայացած հանդիպման ժամանակ կոչ է արել միաժամանակ վավերացնել Հայ-թուրքական արձանագրությունները և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ինչպես հայտնում է WikiLeaks-ը, նա նշել է, որ կառավարությունը ստիպված է եղել հաղթահարել իշխող կուսակցության պատգամավորների ընդդիմությունն արձանագրությունների հնարավոր վավերացմանը: Սինիրլիօղլուն նաև նախազգուշացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը կարող է բարդացնել թուրքական կառավարության ներքաղաքական հաշվարկներն Արձանագրությունների վավերացման վերաբերյալ: «Եթե հնարավոր լինի ինչ-որ ընդունելի բան գտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար, ապա մենք կարող ենք առաջ անցնել հայ-թուրքական հարաբերություններում: Մենք առաջարկում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցման համար»,- նշել է Սինիրլիօղլուն: Նա նաև նշել է, որ Ալիևը գազի տարանցման մասին համաձայնությունը դարձրել է Հայ-թուրքական արձանագրությունների գերին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---