Հայաստանն ըստ ժամանակացույցի իրականացնում է Հայաստան-ԵՄ 2009-2011 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված բարեփոխումները

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր, ընդգծվել է եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանն ըստ ժամանակացույցի պատշաճ մակարդակով իրականացնում է Հայաստան-Եվրամիություն 2009-2011 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված բարեփոխումները, տարբեր ուղղություններով առաջընթացն արդեն ակնհայտ է:

Անդրադարձ է եղել նաեւ ԼՂ խնդրի կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---