Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանդիպմանը քննարկվեցին դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Նույն օրը արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային հանդիպումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---