Հայաստանի համախառն միջազգային ռեզերվները 2010թ. երրորդ եռամսյակում ավելացել են 3,7 տոկոսով

PanARMENIAN.Net - Հայաստանի համախառն միջազգային ռեսուրսները 2010թ. երրորդ եռամսյակում ավելացել են 65,7 մլն դոլարով կամ 3,7 տոկոսով՝ կազմելով 1,85 մլրդ դոլար: Այդ մասին հայտարարում է ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

Ընդ որում, Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքների ծավալը 2010թ. սեպտեմբերի ավարտին երրորդ եռամսյակի սկզբի համեմատ կրճատվել է 0,4 տոկոսով և կազմել է 43,3 մլն դոլար:

Բացի այդ, ՀՀ համախառն արտաքին պարտքը երրորդ եռամսյակի վերջում կազմել է 691,7 մլրդ դոլար՝ ավելանալով 6,3 տոկոսով եռամսյակի սկզբի համեմատ:

Երկրի մաքուր արտաքին ռեզերվները ընթացիկ տարվա սեպտեմբերի ավարտին կազմել են 1161 մլն դոլար՝ հուլիսի սկզբի 1135,9 մլն դոլարի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---