Էկվադորը պատրաստ է ապաստան տրամադրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլան Ասանժին

Էկվադորը պատրաստ է ապաստան տրամադրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլան Ասանժին

PanARMENIAN.Net - Էկվադորի ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել ապաստան տրամադրել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլան Ասանժին, որը շվեդական իշխանությունների կողմից միջազգային հետախուզության մեջ է:

Ավստրալացի Ասանժին կասկածում են բռնաբարության, սեռական ոտնձգությունների և անօրինական հարկադրման մեջ: Շվեդիայի դատախազությունը նոյեմբերի 20-ին դիմել է Ինտերպոլին Ասանժի նկատմամբ միջազգային հետախուզություն հայտարարելու խնդրանքով: Ավելի վաղ, Ստոկհոլմի դատարանը բավարարել է դատախազության հարցումն Ասանժին կալանքի տակ պահելու մասին:

Իսկ Ասանժը, որն իր կալանքի մասին որոշումն ընդունելու ժամանակ գտնվել է Լոնդոնում, կտրականապես հերքում է մեղադրանքները` անվանելով դրանք «կեղտոտ քարոզչության» մաս `կապված WikiLeaks-ի կողմից Աֆղանստանի և Իրաքի պատերազմների մասին գաղտնի նյութերի հրապարակման հետ:

«Մենք պատրաստ ենք Ասանժին Էկվադորում բնակվելու իրավունք տալ»,- ասել է երկրի ԱԳ փոխնախարար Կինտո Լուկասը: Հենց Էկվադորում վերջերս տեղակայվել է խոշորագույն «համակարգչահենային» ռուսալեզու «Լիբռուսեկ» գրադարանի սերվերը, իսկ նրա հիմնադիր Իլյա Լարինը հիմա բնակվում է այդ լատինամերիկյան երկրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---