ՎԶԵԲ-ը մտադիր է 2011թ. Հայաստանում ֆինանսավորել աղբի վերամշակման ծրագրերը

ՎԶԵԲ-ը մտադիր է 2011թ. Հայաստանում ֆինանսավորել աղբի վերամշակման ծրագրերը

PanARMENIAN.Net - Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում իրականացնում է 26 ծրագիր 80 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Նոյեմբերի 30-ին հայտարարել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը.: «Դա իհարկե ավելի քիչ է, քան նախորդ տարի, երբ մեր ֆինանսավորումը կազմեց 100 մլն դոլար»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է 2011թ. ծրագրերին, ապա, ըստ Ռազլոգի, ՎԶԵԲ-ի ֆինանսավորումը Հայաստանում ակնկալվում է ընթացիկ տարվա մակարդակով: «Մենք հուսով ենք, որ ավելին կլինի նաև, քանի որ կան նախագծեր, որոնք գտնվում են նախապատրաստման փուլում, և մենք կստորագրենք այն 2011թ.»,-ասել է նա: Այդ առնչությամբ նա նշել է, որ 2011թ. բանկը կշարունակի ֆինանսավորել ՀՀ բանկային հատվածը, իսկ աննախադեպ ծրագրերի թվում հաջորդ տարի կարող է դառնալ աղբի վերամշակման ծրագիրը, ինչպես նաև ծրագրերը ջրի ու տրանսպորտի ոլորտներում :

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---