Լիտվան խոստանում է, որ սառեցված հակամարտությունները ԵԱՀԿ-ում իր նախագահության առաջնայնություններից են լինելու30 նոյեմբերի 2010 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Լիտվան խոստանում է, որ սառեցված հակամարտությունները ԵԱՀԿ-ում իր նախագահության առաջնայնություններից են լինելու: Այդ մասին հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության ստանձնման (2011թ. հունվար) նախաշեմին: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են չլուծված հակամարտությունները խանգարում այդ երկրների զարգացմանը և եվրոպական ինտեգրմանը»,-ասել է Աժուբալիսը: «Հարկավոր է առավելագույնս օգտագործել բանակցությունների ձևաչափերը: Հարավային Կովկասի դեպքում դա Ժնևի բանավեճերն են ու ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մենք լիովին վստահում ենք այդ ձևաչափերին և մեր պարտքն ենք համարում նրանց անխափան գործունեության ապահովումը»,-ասել է Աժուբալիսը: Լիտվայի ԱԳՆ ղեկավարը որոշել է Գեդրյուս Չեկուոլիսին նշանակել սառեցված հակամարտությունների գծով իր ներկայացուցչի պաշտոնում, իսկ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկը կշարունակի աշխատել ՄԽ-ի հետ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |