Թենգիզ Շարմանաշվիլին կարող է զբաղեցնել Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնըPanARMENIAN.Net - Թենգիզ Շարմանաշվիլին կարող է զբաղեցնել Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնը: Ինչպես հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն, դիվանագիտական կորպուսում ծրագրված կադրային փոփոխությունների շրջանակներում Վրաստանի ԱԳՆ-ն նախագահի աշխատակազմին է ներկայացրել աշխարհի որոշ երկրներում նոր դեսպանների թեկնածությունները: Հայաստանում դեսպանի պաշտոնին, նրա խոսքով, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին առաջադրել են Թենգիզ Շարմանաշվիլիի թեկնածությունը, որը մինչև վերջերս զբաղեցնում էր Պետական սահմանադրական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը: Փոխնախարարի խոսքով, նախագահի աշխատակազմը թեկնածուների ցուցակը կհանձնի Վրաստանի խորհրդարան, որն էլ կհաստատի կադրային փոփոխությունները վրացական դիվանագիտական կորպուսում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |