Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ փուլի համար կհատկացվի ևս 15 մլն եվրո30 նոյեմբերի 2010 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ փուլի համար կհատկացվի ևս 15 մլն եվրո: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: «Մենք դրենաժային համակարգի, ենթակառուցվածքների վերակառուցման, բարելավման հայտ ենք ստացել, որը քննարկման փուլում է գտնվում: Պայմանագիրը կարող է կնքվել հաջորդ տարվա առաջին կեսին»,-ասել է նա: Ըստ Ռազլոգի, խոսքը գնում է լրացուցիչ 15 մլն եվրոյի մասին, որից 5 մլն եվրոն կհատկացնի ՎԶԵԲ-ը, 5 մլն եվրոն՝ Եվրոպական ներդրումային բանկն ու 5 մլն եվրոն՝ ԵՄ-ի ներդրումների աջակցության հիմնադրամի դրամաշնորհն է: Ծրագրի առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2012թ. վերջում: Միջոցները կուղղվեն Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի վերանորոգմանը, երկաթուղային գծերի վերականգնմանը, էլեկտրական համակարգի տարրերի վերականգնմանը: Կփոխարինվեն նաև տեխնիկական գնացքներն ու պոմպակայանները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |