ՀԱՕԿ կողմից 2010թ. «Սպորտը բոլորի համար» ծրագրի շրջանակներում անցկացրած միջոցառումը լավագույնն է ճանաչվել Եվրոպայում30 նոյեմբերի 2010 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՎՕԿ) գլխավոր համաժողովը: 49 երկրների ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակների թվում էր նաև ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից 2010թ. «Սպորտը բոլորի համար» ծրագրի շրջանակներում անցկացրած միջոցառումը լավագույնն է ճանաչվել Եվրոպայում: Այն կայացել է ՄՕԿ-ի հովանու ներքո` «Օլիմպիական համերաշխություն» կազմակերպության ծրագրի շրջանակներում: Հրաչյա Ռոստոմյանը հանդիպումներ է ունեցել նաև Լատվիայի, Լիտվայի, Ռուսաստանի, Մալթայի, Իսրայելի, Կիպրոսի, Ավստրիայի, Վրաստանի ու ևս մի քանի երկրների պատվիրակների հետ: Քննարկվել են համագործակցության կապերն ամրապնդելու, փոխադարձ այցելությունններ կատարելու մասին հարցերը: Նախապատրաստական աշխատանքների մասին խոսել են «Լոնդոն -2012» , «Սոչի-2014» օլիմպիական խաղերի, 2011 թվականին Չեխիայի Լյուբերեց քաղաքում անցկացվելիք ձմեռային և Թուրքիայի Տրապիզոնում կայանալիք ամառային երիտասարդական փառատոնների կազմկոմիտեների ներկայացուցիչները: Նրանք հավաստիացրել են, որ ամեն բան ընթանում է պատշաճ մակարդակով, և իրենք կանեն ամեն ինչ այդ կարևոր մարզահանդեսները լավագույնս անցկացնելու համար, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |