2010թ. նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքն աճել է 0.3 տոկոսով 1 դեկտեմբերի 2010 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (նոյեմբերի 1-29-ի դրությամբ) համապատասխանաբար 1.6 և 0.3 տոկոս հավելաճ: 2010թ. նոյեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 7.5 տոկոս հավելաճին զուգընթաց, հաշվարկային փոխարժեքը նվազել է 5.0 տոկոսով (ՀՀ դրամն արժևորվել է): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի` համապատասխանաբար 4.5 տոկոս և 25.7 տոկոս հավելաճ: 2010թ. նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 361.51դրամ, ինչը 6.6 տոկոսով ցածր է 2009թ. նոյեմբերի համապատասխան ցուցանիշից ( 387.08 դրամ): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |