Սերգեյ Լավրով. Նախկին սահմաններում Վրաստանի տարածքային ամբողջականության մասին խոսք լինել չի կարող 1 դեկտեմբերի 2010 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը, Աբխազիան և Հարավային Օսեթիան հավասար մասնակցություն ունեն Ժնևի բանավեճում, նախկին սահմաններում Վրաստան այլևս գոյություն չունի: Այդ մասին Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հավասար մասնակցությունը բանակցային գործընթացին հաստատում է անկախ պետությունների նրանց կարգավիճակը: «Նախկին սահմաններում Վրաստանի տարածքային ամբողջականության մասին խոսք լինել չի կարող»,-ասել է Լավրովը: Նա նշել է, որ այսպես կոչված Ժնևի բանավեճերում, որտեղ ՌԴ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը հանդես են գալիս որպես միջնորդներ, որպես իրավահավասար կողմեր մասնակցում են Վրաստանը, Աբխազիան ու Հարավային Օսեթիան: Նա նշել է, որ Ռուսաստանը հավանություն չի տա ԵԱՀԿ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթերի այն ձևակերպումներին, որտեղ կխոսվի «Վրաստանի հակամարտության» մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |